When I found myself in the kitchen of a restaurant years ago, I realized that I was not satisfied with just making delicious food. I am much more fascinated by the moment of serving it, listening to the opinion of the client, especially if it is admirable… In a word, I found my “job” in 2016, with the efforts of my husband and son.
On August 6, we received the first guests at B&B Hasmik, and, as they say-off-we-go. The first and most important condition for us to succeed was cleanliness. The dishes, the bedding, the bathroom, and even the windows should shine.
Judging by the sincere notes and assessments left by our guests, we did not work badly, as a result we have a score of 9.8 out of 10 possible.
HASMIK guest house is located in Yeghegnadzor, the regional center of Vayots Dzor. We are mostly visited by people who have already studied the history of places of interest (sometimes better than us).
Իդեալական տեղայնք
Խոհարարական վարպետության դասեր
Անվճար Wi-Fi
Սեղանի թենիս
Հեռուստաալիքներ ամբողջ ընտանիքի համար
Հեծանիվ
Մաքրման ծառայույուն
Ընթրիք
24-ժամ անվտանգություն
Բացօթյա ճաշկերույթ
Noravank, the masterpiece of the genius Momik, should be mentioned first. Areni-1 or Bird Cave at the beginning of the wonderful road leading to this complex. The Sharp Bridge, built in the 13th century, is very close to the city. Our visitors return from Smbataberd, Tsakhats Kar and Spitakavor monasteries with unique, vivid impressions, where the tomb of Garegin Nzhdeh is located. There is a gallery and a geological museum in the city. If you wish, you can find out and visit some of the sights with which our historical Vayots Dzor is very rich. And the staff of our guest house does everything to satisfy the visitors, only to form a positive opinion about Armenia.
Նորավանք (Ամաղու Նորավանք), Հայ առաքելական վանական համալիր, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում։ Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։
Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։
Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։
Ագարակաձորի կամուրջ, Ագյար, Այար, Դադայի կամուրջ, Դադալուի կամուրջ, Դալի Փերան, XIII դարի կամուրջ Արփա գետի վրա։ Գտնվում է Վայոց ձորի մարզում, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ արևմուտք։
Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի մեջ։ Միակամար է և մինչև օրս կանգուն ու բանուկ է։ Կառուցված է վարդագույն ավազաքարից և կրաշաղախով։ Աջ ափին կամրջի կամարային բացվածքի կրունկը հենվում է ժայռի վրա, իսկ ձախ ափին՝ արհեստական հիմքի։ Չնայած ափերի տարբեր բարձրության, երկու կրունկները գտնվում են մի հորիզոնի վրա։ Սլաքաձև կամարը 15,85 մետր հենամիջային տարածությամբ, կարծես թռիչք է կատարում գետի վրա։ Կամուրջը մի քանի անգամ ենթարկվել է նորոգման։ Վերջին անգամ նորոգվել է 1957 թ.-ին։
Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ 5-րդ դարում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։
Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։
Ցաղաց քարի վանք, Ցաղաց քար, (Ցախաց քար, Աստվածածնի անապատ, Արեգունու Սբ. Գրիգոր, Սբ. Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար), կրոնական կառույց Վայոց ձորի մարզի Արտաբույնք (Էրդափին) գյուղից, 6-7 կմ հեռավորության վրա՝ լեռան վրա։ Կան պատմական տեղեկություններ եկեղեցու կառուցման մասին Ասողիկ պատմիչի աշխատության մեջ։
Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք (երբեմն՝ Ծաղկավանք), հայկական վանքային համալիր Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։
Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել է Պռոշյանների իշխանական տան անմատչելի ամրոցներից Բոլորաբերդի (կամ Պռոշաբերդ) ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն անվանակոչելու «Սպիտակավոր»։ Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։
Ըստ եկեղեցու պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Էաչի իշխանը, ով մահացել է 1318 թվականին, իսկ շինարարությունը 1321 թվականին ավարտել է նրա որդին՝Ամիր Հասանը։ Եկեղեցին ըստ ճարտարապետական հորինվածքի գմբեթավոր սրահ տիպի պարզեցված տարբերակն է, աբսիդի երկու կողմում փոքրիկ ավանդատներով։ Գմբեթավոր փոխանցումը առագաստային է, թմբուկը բոլորաձև է թե՛ ներսից և թե՛ դրսից։
Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է, կիսակլոր ճակատակալ քարով, որի վրա պատկերված Աստվածամայրը՝գրկում Հիսուսը հայկական միջնադարյան քանդակագործության արվեստի նշանավոր նմուշներից է, այս բնույթի քանդակների մեջ ամենագեղեցիկը Հայաստանում։ Հատկապես ուշադրության աժանի արևելյան աբսիդի կոնխի վրայի Քրիստոսի ամբողջական քանդակը, որի երկու կողմում մակագրված է «Յիսուս Քրիստոս»։
Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դաս. ուղղ.՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886[1], Կզնուտ, Երևանի նահանգ – դեկտեմբերի 21, 1955, Վլադիմիրյան ցենտրալ բանտ, Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։
Կա՞ն հարցեր, ազատ զգացեք մեզ հետ կապ հաստատելում
Գրանցում և ամրագրում
Հեռ․ | +37477979707
Էլ․ հասցե | info@bnbhasmik.com
Հասցե | Վայոց Ձոր – Եղեգնաձոր, Սպանդարյան 28